Social Icons


Featured Posts

Քրիստոս հարյավ ի մեռելոց…


ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԽ-ն սիրով  շնորհավորում է բոլորիդ Սուրբ Զատիկը: Տոնի կապակցությամբ մաղթում ենք, որ բոլորիդ մեջ արթնանա աստվածային լույսը, թող բոլորիդ հոգիներում խաղաղություն և ներդաշնակություն տիրի:Քրիստոս հարյավ ի մեռելոց…

Հարգանքներով`ԵՊՀ ՓՀՖ ՈՒՍԽՈՐՀՈՒՐԴ

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Շնորհավոր ապրիլի 7


ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԽ-ն սիրով շնորհավորում է կանանց և աղջիկներին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:Ձեզ մաղթում ենք հավերժական սեր, միշտ շրջապատված լինեք ջերմությամբ ու հոգատարությամբ և պարուրված լինեք ընտանեկան երջանկությամբ :Թող Աստված պահապան լինի բոլոր հայ մայրերին և, առհասարակ բոլոր հայ կանանց:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Մարտի 31-ի դասերը կհետաձգվեն


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ



Տնօրեններին, մանկավարժներին, ծնողներին, ուսանողներին, աշակերտներին, լրագրողներին

Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված եղանակային պայմանները, վաղը` մարտի 31-ին, պետական կրթական հաստատություններում` բուհերում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, ուսումնական պարապմունքներ և դասեր տեղի չեն ունենա:

Բաց թողած դասերը կլրացվեն գալիք շաբաթ` ապրիլի 5-ին:

Հ.Գ. Խնդրում եմ տարածել:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Մեկնարկել է "Ուսանող 2014" մրցույթի հայտերի ընդունման շրջանը


Սիրելի՛ համալսարանական, ԵՊՀ ուսանողական խորհուրդը սկսում է ամենամյա «Ուսանող 2014» մրցույթի հայտերի ընդունումը: Եթե ունեք լավ կամ գերազանց առաջադիմություն, ծավալում եք հասարակական, ուսանողական ակտիվ գործունեություն, ապա իրական հնարավորություն ունեք Ձեր ֆակուլտետից հենց Դուք դառնալու «Ուսանող 2014»:
Բոլոր ցանկացողները կարող են լրացնել հարցաթերթիկները և ներկայացնել ԵՊՀ ուսանողական խորհուրդ (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 609 սենյակ) կամ ուղարկել student_council@ysu.am էլ. հասցեին: Դիմողները կարող են իրենց հայտերը ԵՊՀ ուսանողական խորհուրդ բերել մինչև ապրիլի 4-ը՝ ժամը 17:30-ը, իսկ առցանց տարբերակով կարող են դիմել մինչև ապրիլի 5-ը՝ ժամը 18:00-ն:

Հայտը կարող եք բեռնել այստեղից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
 

Ընդհանուր դրույթներ ԵՊՀ ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

1. Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդը ԵՊՀ ուսանողության ներկայացուցչական,ինքնակառավարման և նրա ընկերային շահերը ներկայացնող բարձրագույն ընտրովի մարմինն է:
2. ԵՊՀ ՈւԽ-ն ապաքաղաքական և ապակուսակցական կազմակերպություն է:

ընդհանուր դրույթներ ԵՊՀ Ուսխորհրդի մասին

3. ՈւԽ-ն արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը,նպաստում նրանց կրթական,գիտական,ստեղծագործական,ֆիզիկական,բարոյական և հոգևոր զարգացմանը:
4. ԵՊՀ ՈւԽ-ն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությանը,ՀՀ գործող օրենսդրությանը,ԵՊՀ կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

հայրենասիրական ռադիո