ԵՊՀ փիլ. և հոգ. ֆակ-ի ՈՒԽ-ն վերսկսում է աշխատանքները

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը (ՈՒԽ) սկսում է իր գործունեություն 2013-14 ուսումնական տարում,որի առաջին քայլը կարելի է համարել նոր բլոգի ստեղծումն,հարթակ,որտեղ կարող ենք մեր շփումն իրականացնել ավելի ակտիվ և արդյունավետ:Ուխ գլխավոր նպատակն ավելի իրազեկված և պաշտպանված ուսանող և ՀՀ քաղաքացի ձևավորելն ու ունենալը:Ցանկացած  ուսանող հարցերով, խնդիրներով,բողոքներով և առաջարկներով կարող է դիմել մեզ,իսկ մենք հնարավորության շրջանակներում կփորձենք օժանդակել նրանց:Մաղթում ենք բոլորիս բեղուն աշխատանք:
Հարգանքներով ՈւԽ:

 

Ընդհանուր դրույթներ ԵՊՀ ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

1. Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդը ԵՊՀ ուսանողության ներկայացուցչական,ինքնակառավարման և նրա ընկերային շահերը ներկայացնող բարձրագույն ընտրովի մարմինն է:
2. ԵՊՀ ՈւԽ-ն ապաքաղաքական և ապակուսակցական կազմակերպություն է:

ընդհանուր դրույթներ ԵՊՀ Ուսխորհրդի մասին

3. ՈւԽ-ն արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը,նպաստում նրանց կրթական,գիտական,ստեղծագործական,ֆիզիկական,բարոյական և հոգևոր զարգացմանը:
4. ԵՊՀ ՈւԽ-ն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությանը,ՀՀ գործող օրենսդրությանը,ԵՊՀ կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

հայրենասիրական ռադիո