Մեկնարկել է "Ուսանող 2014" մրցույթի հայտերի ընդունման շրջանը
Սիրելի՛ համալսարանական, ԵՊՀ ուսանողական խորհուրդը սկսում է ամենամյա «Ուսանող 2014» մրցույթի հայտերի ընդունումը: Եթե ունեք լավ կամ գերազանց առաջադիմություն, ծավալում եք հասարակական, ուսանողական ակտիվ գործունեություն, ապա իրական հնարավորություն ունեք Ձեր ֆակուլտետից հենց Դուք դառնալու «Ուսանող 2014»:
Բոլոր ցանկացողները կարող են լրացնել հարցաթերթիկները և ներկայացնել ԵՊՀ ուսանողական խորհուրդ (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 609 սենյակ) կամ ուղարկել student_council@ysu.am էլ. հասցեին: Դիմողները կարող են իրենց հայտերը ԵՊՀ ուսանողական խորհուրդ բերել մինչև ապրիլի 4-ը՝ ժամը 17:30-ը, իսկ առցանց տարբերակով կարող են դիմել մինչև ապրիլի 5-ը՝ ժամը 18:00-ն:
Հայտը կարող եք բեռնել այստեղից:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Շնորհավոր մարտի 8
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը սրտանց շնորհավորում է ինչպես ֆակուլտետի իգական սեռի ուսանող ներկայացուցիչներին,պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ԵՊՀ բոլոր աշխատակիցներին,այնպես էլ` բոլոր նաիրուհիներին մարտի 8-ի կապակցությամբ, մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ և' մասնագիտական գործունեությունում,և' անձնական կյանքում,ինչպես նաև տիեզերական գեղեցկությանը ցարդ հասանելիությանը` հավերժություն:Սիրելի հայուհիներ,զարդարեք կյանքը Ձեր ներկայությամբ,և նեևկայության գեղեցկությամբ...
Հարգանքներով ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Ուսանողական խորհուրդ
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Подписаться на:
Сообщения (Atom)