ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ


Ընդունված է

Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի 2010 փետրվարի 19-ին կայացած համագումարում
ՈւԽ նախագահ՝ Ց. Ակոպյան
ՈւԽ քարտուղար՝ Հ. Ազգալդյան
Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի կանոնադրություն
1.Ընդհանուր դրույթներ
1.1. Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդը (այսուհետ ԵՊՀ ՈւԽ) ԵՊՀ ուսանողության ներկայացուցչական,ինքնակառավարման և նրա ընկերային շահերը ներկայացնող բարձրագույն ընտրովի մարմինն է:
1.2. ԵՊՀ ՈւԽ-ն ապաքաղաքական և ապակուսակցական կազմակերպություն է:
1.3. ՈւԽ-ն արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը,նպաստում նրանց կրթական,գիտական,ստեղծագործական,ֆիզիկական,բարոյական և հոգևոր զարգացմանը:
1.4. ԵՊՀ ՈւԽ-ն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությանը,ՀՀ գործող օրենսդրությանը,ԵՊՀ կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:
1.5. ԵՊՀ ՈւԽ-ն ունի անկյունային դրոշմ,պաշտոնաթուղթ,և իր գործունեությամբ և նվիրատվությամբ ձեռք բերած ֆինանսական միջոցները տնօրինելու իրավունք:
1.6. ԵՊՀ ՈւԽ-ի լրիվ անվանումն է՝ հայերեն՝ Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդ,ռուսերեն՝Студенческий совет Ереванского государственного университета,անգլերեն՝Student Council of the Yerevan State University:
1.7. ԵՊՀ ՈւԽ-ի հասցեն է՝Հայաստանի Հանրապետություն,ք. Երևան, 0025,Ալեք Մանուկյան 1,Երևանի պետական համալսարան:
2.Նպատակները և գործունեության հիմնական ուղղությունները
2.1. ԵՊՀ ՈւԽ-ի նպատակն է՝
ա) պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները,
բ) ապահովել ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը,
գ) համալսարանի կառավարման համապատասխան մարմիններին ներկայացնել ուսանողությանն առնչվող հարցեր,
դ) մասնակցել ուսումնական գործընթացի կազմակերպմանը և ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,
ե) իրազեկել ուսանողներին իրենց իրավունքների ու պարտականությունների մասին,
զ) միավորել համալսարանի ուսանողական կազմակերպությունների,ակումբների և միությունների ջանքերը՝նպաստելու ուսանողության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանն ու խթանելու ուսանողների գիտական,կրթական,հոգևոր,մշակութային,ստեղծագործական ու ֆիզիկական զարգացմանը,
ը) աջակցել ուսանողների սոցիալական վիճակի բարելավմանը,կազմակերպել ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը,
թ) մասնակցել ԵՊՀ տարածքում ներքին կարգապահության պահպանմանը,
ժ) ինչպես նաև զբաղվել ուսանողներին հուզող այն խնդիրներով ,որոնք նախատեսված չեն սույն կանոնադրությամբ:
2.2ԵՊՀ ՈւԽ-ն իր գործունեությունը ծավալում է` ելնելով նշված նպատակներից ու խնդիրներից:Այն համագործակցում է ՀՀ-ում և արտերկրում գործող բուհական,ուսանողական,երիտասարդական և այլ կամզկաերպությունների,ինչպես նաև մասնավոր անձանց հետ` ձոխհարաբերությունները կառուցելով պայմանագրային և համագործակցության ու ձոխշահատեվույան հիմունքներով:
2.3 ՈՒԽ-ն սահմանված կարգով կարող է իրականցնել հրատարակչական գործունեություն:
3 ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
3.1 ԵՊՀ ՈՒԽ համագումարի պատվիրակների,ԵՊՀ ՈՒԽ-ի ֆակուլտետային ՈՒԽ-ների ընտրությունները կազմակերպում է ԵՊՀ ՈՒԽ ընտրական հանձնաժողովը(հետայսու՝ ընտրական հանձնաժողով):
3.2 Ընտրական հանձնաժողովը բաղկացած է թվով 11 հոգուց,որոնցից 4-ը ներկայացնում են ԵՊՀ ՈՒԽ նախագահության,4-ը ԵՊՀ ռեկտորատի,2-ը ԵՊՀ արհեստակցական կազմակերպության, և 1-ը ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահության կողմից:
3.3 Ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը ընտրվում են հանձնաժողովի կազմից՝Ընտրական հանձնաժողովի առաջին նիստում:
3.4 Ընտրական հանձնաժողովը՝
ա)հաստատում է իր գործունեության աշխատակարգը և ընտրությունների կազմակերպման ընթացակարգը.
բ)կազմում է ընտրությունների ժամանակացույցը.
գ)անհրաժեշտութեան դեպքում որոշում է կայացնում ընտրություններում ներկայացուցչական համամասնության վերաբերյալ(ընտրությունների ըստ կուրսի հոսքերի ու խմբերի կազմակերպման և այլն)
դ) ամփոփում և հաստատում է ընտրությունների արդյունգները.
ե)եռօրյա ժամկետում քննարկում է ընտրությունների կապակցությամբ ներկայացված բողոքները,ընտրությունների ելքի վրա ազդած կանոնակարգային խախտումների դեպքում որոշում է կայացնում ընտրություններն անվաներ ճանաչելու մասին:
զ)ԵՊՀՈՒԽ պատվիրակների ընտրություններից հետո հրավիրում և կազմակերպում է ԵՊՀՈՒԽ նոր գումարման անդրանիկ համագումարը,
է)կանոնակարգում է սույն կանոնադրությամբ ՈՒԽ ընտրություններին վերաբերող չկանոնակարգված հարցերը:
3.5Ընտրական հանձնաժողովի անդամները չեն կարող ընտրվել ֆակուլտետային ՈՒԽ-ի անդամ,ՈՒԽ համագումարի պատվիրակ:
3.6Ընտրական հանձնաժողովի նիստն իրավազոր է,եթե դրան մասնակցում են անդամների թվի կեսից ավելին:Որոշումներն ընդունվում են ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ:
4.Ուսանողական խորհրդի համագումարը
4.1. ԵՊՀ ՈւԽ բարձրագույն մարմինը ՈւԽ Համագումարն է: Համագումարին լիիրավ ձայնի իրավունքով մասնակցում են ֆակուլտետների պատվիրակները,ֆակուլտետային ուսանողական խորհուրդների նախագահները,ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության,ԵՊՀ Արհեստակցական կազմակերպության մեկական անդամները:
4.2. Համագումարի պատվիրակների կազմը համալրվում է երկու տարին մեկ անգամ կազմակերպվող Ֆակուլտետների պատվիրակների ուղղակի ընտրության միջոցով: Պատվիրակներն ընտրվում են ֆակուլտետների յուրաքանչյուր կուրսից ՝ըստ համամասնության ՝25 ուսանողից մեկ պատվիրակ:
4.3. Ընտրություններին մասնակցում են բակալավրիատի և մագիստրատուրայի բոլոր կուրսերը: Բակալավրիատի 1-ին կուրսում ընտրությունները կարող են անցկացվել միայն 1-ին կուրսի 2-րդ կիսամյակում:
4.4. Պատվիրակ կարող են դառնալ այն ուսանողները,որոնց վերջին երկու կիսամյակի միջին գնահատականը 4 և ավելի (20 միավորանոց գնահատման համակարգով 13 և ավելի) միավոր է,իսկ առաջին կուրսի դեպքում դիտարկվում է միայն մեկ կիսամյակի արդյունքները:
4.5. Ընտրությունը կատարվում է ըստ կուրսերի՝ուսանողական ժողովներում: Ժողովը իրավազոր է,եթե ներկա են ուսանողների կեսից ավելին: Ընտրությունը կատարվում է բաց քվեարկությամբ,եթե ներկաների ձայների թվի պարզ մեծամասնությամբ այդ մասին այլ որոշում չի կայացվում: Եթե երկու անգամ հրավիրած ժողովին չի մասնակցում ուսանողների կեսից ավելին,ապա ընտրական հանձնաժողովը կարող է որոշում ընդունել և ընտրությունները կազմակերպել ներկա ուսանողների մասնակցությամբ: Ընտրված է համարվում առավելագույն ձայներ հավաքած թեքնածուն:
4.6. ՈւԽ Համագումարը հրավիրվում է տարին մեկ անգամ՝ՈւԽ նախագահության կողմից: Անհրաժեշտության դեպքում ՈւԽ նախագահությունը կարող է հրավիրել արտահերթ համագումար: Արտահերթ Համագումար կարող է գումարվել նաև Համագումարի պատվիրակների ½-ի պահանջով:
4.7. Համագումարը՝
ա) ընդունում է ՈւԽ կանոնադրությունը,փոփոխությունները և լրացումներ կատարում նրանում,
բ) լսում և հաստատում է ՈւԽ նախագահության տարեկան հաշվետվությունը,
գ) քննարկում և սահմանում է ՈւԽ-ի տարեկան գործունեության կարևորագույն ուղղությունները և առաջիկա տարվա ծրագրային առաջնայնությունները
դ) որոշում է կայացնում ՈւԽ-ի վերակազմավորման վերաբերյալ
ե) հաստատում է նախագահության կազմը /բաց քվեարկությամբ/
զ) ընտրում է ՈւԽ վերստուգիչ հանձնաժողովի անդամներին
Համագումարը իրավազոր է ,եթե ներկա են պատվիրակների ընդհանուր թվի կեսից ավելին: Սույն կետի ա) և դ) ենթակետերով սահմանված հարցերը քննարկելիս,որոշումներն ընդունվում են Համագումարի պատվիրակների ներկաների թվի 2/3-ի կողմ քվեարկելու դեպքում,իսկ մյուս հարցերը ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ:
5. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ
5.1 Համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում ՈՒԽ աշխատանքները ղեկավարում է ԵՊՀ ՈՒԽ նախագահությունը:
5.2 ՈՒԽ նախագահության անդամներն ընտրվում են ֆակուլտետի պատվիրակների նիստում`բաց քվեարկությամբ,եթե ներկաների ձայների թվի պարզ մեծամասնությամբ այդ մասին այլ որոշում չի կայացվում:
Նախագահության կազմը հաստատվում է Համագումարի կողմից:
5.3 ՈՒԽ  նախագահության անդամ կարող են ընտրվել բակալավրիատի և մագիստրատուրայի կուրսերի ուսանողները,ում վերջին երկու կիսմայակի միջին գնահատականը 4 և ավելի (20 միավորանոց գնահատման համակարգով 13 և ավելի) միավոր է: Առաջին կուրսի դեպքում դիտարկվում է միայն մեկ կիսամյակի արդյունքները: Բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողները,րոնց դիմպոլմի հավելված գնացող գնահատականների միջինը պետք է լինի 4.5 և ավելի (20 միավորանոց համակարգով 16 և ավելի) միավոր:
5.4 Նախագահության անդամներն ընտրվում են ըստ համամասնության,մինչև 600 ոիսանող ունեցող ֆակուլտետներից`մեկ անդամ,600-ից ավելի ուսանող ունեցող ֆակուլտետներից ` 2 անդամ:
5.5 Ֆակուլտետային պատվիրակների նիստը իրավազոր է,եթե դրան ներկա են պատվիրակների ընդհանութ թվի կեսից ավելին:ՈՒԽ նախագահության անդամն ընտրվում է ներկաների թվի պարզ մեծամասնությամբ:
5.6 Անհրաժեշտ քվեներ չհավաքելու դեպքում առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուները անցնում են երկրորդ փուլ:Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավելագուհն փայներ հավաքած թեկնածուն:
5.7 ՈւԽ նախագահությունը իր կազմից երկու տարի ժամկետով ընտրում է ՈՒԽ նախագահ,նախագահի տեղակալ,քարտուղար,հանձնաժողովների նախագահներ:
5.8 ՈւԽ նախագահը չի կարող առաջադրվել ՀՀ որևէ քաղաքական կուսակցությանը անդամակցող թեկնածու:
5.9 ՈՒԽ նախագահի ընտրությունը կատարվում է փակ,գաղտնի քվեարկությամբ:Նախագահի տեղակալի,պատասխանատու քարտուղարի,հանձնաժողովների նախագահների ընտրությունը յատարվում է բաց քվեարկությամբ,եթե այդ մասին այլ որոշում նախագահության կողմից  չի կայացվում:
5.10 Ընտրված է համարվում այն թեկնածուն,ում օգտին քվեարկում են ներկաների կեսից ավելին:Անհրաժեշտ թվով ձայներ չհավաքելու դեպքում առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուները անցնում են երկրորդ փուլ:Երկրորդ փուլում  ընտրվում է այն թեկնածուն,ում օգտին քվեարկում է ներկաների մեծամասնությունը:
5.11 ՈՒԽ նախագահության անդամների կեսից ավելիի փոփոխության  պարահայում կազմակերպվում է ՈՒԽ նաղագահի նոր ընտրություն:
5.12 Նախագահի տեղակալի,պատասխանատու քարտուղարի,հանձնաժողովների նախագահների թեկանծությունները առաջադրվում են նախագահության անդմաների կազմից:Ընտրված է համարվում այն թեկնածուն,ում օգտին քվեարկել է ներկանեի կեսից ավելին:Անհրաժեշտ թվով ձայներ չհավաքելու դեպքում առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուներն անցնում են երկրորդ փուլ:Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն:
5.13 ԵՊՀ ՈՒԽ նախագահը ,ով հանդիսանում է նաև ԵՊՀ ՈՒԽ նախագահության նախագահ,ներկյացնում է ՈՒԽ-ն ԵՊՀ Գիտական խորհրդում,ռեկտորատում և համալսարանական այլ օղակներում,ՈՒԽ համագումարում հանդես է գալիս ՈՒսանողական խորհրդի գործունեության մասին հաշվետվությամբ:Նա ներկայացնում է ԵՊՀ ՈՒԽ-ն և ուսանողությանը ՀՀ և արտերկրի բոլոր պետական և ոչ պետական մարմիններում,մասնավեր անձանց մոտ,տալիս է լիազորագրեր`գործելով սույն կանոնադրությամբ ՈՒԽ-ին վերապահված հարցերի շրջանակներում:
5.14 Սահմանված ժամկետը լրանալու կամ ԵՊՀ-ում ուսումն ավարտելու,բացառությամբ ուսումը ասպիրանտուրայում շարունակելու դեպքից,ԵՊՀ ՈՒԽ նախագահը վայր է դնում իր լիազորությունները:
5.15 ԵՊՀ ՈՒԽ նախագահի տեղակալը նախագահի բացակայության ժամանակ վերջինիս լիազորությամբ ողջ ծավալով կատարում է նախագահի պարտականությունները:
5.16 Պատասխանատու քարտուղարը ղեկավարում է քարտուղարության աշծատանքները:
5.17 ՈՒԽ նախագահությունը
ա/ միջոցներ է ձեռնարկում ՈՒԽ Համագումարի որոշումներն իրականացնելու համար,
բ/ Հաստատում է ՈՒԽ նախագահության,քարտուղարության,հանձնաժողովների և ֆակուլտետային ՈՒԽ-ների աշխատակարգերը,
գ/վավերացնում է ՈՒԽ նախագահի կողմից պայմանագրերն ու համաձայնագրերը
դ/ հանձնաժողովներոըմ և ֆակուլտետների ՈՒԽ-ներում կատարվող աշխատանքների մասին լսում է զեկուցումնր
ե/կանոնակարգում  է ԵՊՀ և ֆակուլտետների կառավարման բոլոր մարմիններում սովորողների/ուսանողներ,ասպիրանտներ/առաջադրման և ընտրության գործընթացը և ընտրում է ԵՊՀ կառավարման սովորող անդամներին,ինչպես նաև որոշումներ է ընդունում կառավարման տարբեր մարմիններում ուսանողների ներկայացուցիչներին առնչվող այլ հարցերի բերաբերյալ,
զ/կարող է անվստայություն հայտնել ՈՒԽ նախագաին,նախագահության անդամներին և ֆակուլտետի նախագահներին,
է/կարող է լսել և լուծել ՈՒԽ իրավասությանը վերաբերող ցանկացած հարց,բացառությամբ Համագումարի իրավասությանը վերապահվածներից:
5.18 Ուսանողական խորհրդի նախագահությունում գործում են իրավական.արտաքին կապերի,լրատվության և հասարակայնության հետ կապերի,գիտակրթական,ֆինանսատնտեսական,մշակույթի,սոցիալական և սպորտի հանձնաժողովներ:Անհրաժեշտության դեպքում կարող են ստեղծվել ժամանկավոր հանձնաժողովներ:
5.19 ԵՊՀ ՈՒԽ նախագահությունը նիստեր է գումարում ամիսը առնվազն մեկ անգամ:
5.20 ԵՊհ ՈՒխ նախագահության նիստը իրավազոր է,եթե ներկա են անդամների կեսից ավելին:Որոշումներն ընդունվում են ներկաների պարզ մեծամասնությամբ:Սույն կանոնադրության 5.16 կետի զ/ ենթակետով նախատեսված հարվերի քննարկման ժամանակ ՈՒԽ նախագահության որոշումներն ընդունվում են նախագահության անդամների 2/3-ի կողմ քվեարկելու դեպքում:Փակ,գաղտնի քվեարկության արդյունքում.եթե անդմաների 2/3-ը խաշտպանում է անվստահության քվեն,ապա համապատասխան անձը վայր է դնում իր լիազորությունները:Անվստահության հարցի բաձրացումը կարգավորվում է ԵՊՀ ՈՒԽ աշխատակարգով:
5.21 ԵՊՀ  ՈԻԽ նախագահի որոշմամբ կամ նախագահության անդամների ½ -ի պահանջով կարող է հրավիրվել ԵՊՀ ՈՒԽ նախագահության արտահերթ նիստ:
6.ՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
6.1 Ֆակուլտետի ուսանողության ներկայացուցչական,ինքնակառավարման և նրա ընկերային շահերը ներկայացնող մարմինը ֆակուլտետի Ուսանողական խորհուրդն է,որն ընտրվում է երկու տարի ժամկետով:
6.2 Ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը ձևավորվումէ ուղղակի ընտրության միջոցով:Ֆակուլտետի ՈւԽ յուրաքանչյուր կուրսից ընտրվող անդամների թիվը որոշվում է ևստ համամասնության` մինչև 100 ուսանողնից մեկ ներկայացուցիչ:Մինչև 500 ուսանող ունեցող ֆակուլտետի Ուսանողական խորհրդի անդամների թիվը 5 է:
6.3 Ընտրությունը կատարվում է ըստ կուրսերի(հոսքերի )` ուսանողական ժողովներում:Ընտրությունը կատարվում է կայացած,եթե ներկա են ուսանողների ընդհանուր թվի կեսից ավելին:Եթե երկու անգամ հրավիրված ժողովին չի մասնակացում ուսանողների կեսից ավելին,ապա ընտրական հանձնաժողովը կարող է որոշում ընդունել և ընտրությունները կազմակերպել ներկա ուսանողների մասնակցությամբ:Ընտրությունը կատարվում է բաց քվեարկությամբ,եթե ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ այդ մասին այլ որոշում չի կայացվում:Ընտրված է համարվում առավելագույն ձայներ հավաքված թեկանծուն:
6.4 Ֆակուլտետի ՈՒԽ անդամներ կարող են ընտրվել միայն այն ուսանողները,ում վերջին երկու կիսմայակի միջին գնահատականը 4 և ավելի (20 միավորանոց գնահատման համակարգով 13 և ավելի) միավոր է:Բացառություն են կազմում բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողները,րոնց դիմպոլմի հավելված գնացող գնահատականների միջինը պետք է լինի 4.5 և ավելի (20 միավորանոց համակարգով 16 և ավելի) միավոր:Առաջին կուրսի դեպքում դիտարկվում է միայն մեկ կիսամյակի արդյունքները:
6.5 Ֆակուլտետի ՈՒԽ-ն փակ ,գաղտնի քվեարկությամբ իր կազմից ընտրում է ֆակուլտետի ՈՒԽ նախագահ,քարտուղար,ովքեր հաշվետու են ֆակուլտետի ՈՒԽ-ին և ԵՊՀ ՈՒԽ նախագահությանը:
6.6 Ֆակուլտետի ՈւԽ նախագահը,եթե չի հանդիսանում ՈՒԽ նախագահության անդամ,խորհրդակցական ձայնի իրավունքով մասնկացում է ԵՊՀ ՈՒԽ նագահության նիստերին:
6.7 Ֆակուլտետային ՈՒԽ նախագահը և քարտուղարը վայր են դնում իրենց լիազորությունները ֆակուլտետային ՈՒԽ կամ ԵՊՀ ՈՒԽ Նախագահության որոշմամբ:
6.8 Ֆակուլտետի ՈՒԽ նախագահը նիստ է գումարում ամիսը մեկ անգամ.արտահերթ նիստ գումարվում է ֆակուլտետի ՈՒԽ նախագահի,ՈւԽ անդամների ½- պահանջով կամ ԵՊՀ ՈւԽ նախագահության որոշմամբ:Նիստն իրավազոր է,եթե նրան մասնակցում են ֆակուլտետային ՈՒԽ անդամների կեսից ավելին,որոշումներն ընդուոնվում են ներկաների թվի պարզ մեծամասնությամբ:
6.9 Ֆակուլտետի ՈՒԽ-ն կազմակերպում է ֆակուլտետի ՈՒԽ-ի աշխատանները`համալսարանի ՈՒԽ-ի նպատակներին և գործունեության հիմնադրույթներին համապատասխան:
6.10 Սույն կանոնադրությամբ չնախատեսված դեպքերում ֆակուլտետի ՈՒԽ-ն գործում է ԵՊՀ  ՈՒԽ նախագահության որոշումնեի համաձայն:
6.11 ԵՊՀ Իջևանի մասնաչյուղի ուսանողական խորհուդը ԵՊՀ ՈՒԽ-ի աշխատանքներին մասնկացում է ԵՊՀ Ֆակուլտետների ՈւԽ-ների համար նախատեսված կարգով:
7.ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
7.1 Ուսանողական խորհրդի ֆինանսական միջոցները գոյանում են ԵՊՀ հատկացումներից,հանգանակություններից,նվիրատվություններից և ԵՊՀ Կանոնադրությանը,սույն կանոնադրությանը, չհակասող այլ և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներից:
8. ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ8.1 Վերստուգիչ հանձնաժողովն իրականացնում է Ուսանողական խորհրդի որոշումների կանոնակարգային համապատասխանության և ֆինանսական միջոցների ու գույքի օգտագործման նկատմամբ վերահսկողությունը:
8.2 Հանձնաժողովի կազմը (ընդհանուր թվով երեք հոգի) ընտրվում են ՈՒԽ Համագումարի կողմից` 2 տարի ժամկետով`բաց քվեարկությամբ:
Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ,որը խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել ԵՊՀ ՈւԽ նախագահության նիստերին:
8.3 Վերստուգիչ հանձանժողովը հաշվետու է միայն համագումարին:
9.ՈՒԽ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
9.1 ԵՊՀ ՈՒԽ-ն վերակազմավորվում է ԵՊՀ Համագումարի անդամների 2/3-ի որոշմամբ:
 

Ընդհանուր դրույթներ ԵՊՀ ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

1. Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդը ԵՊՀ ուսանողության ներկայացուցչական,ինքնակառավարման և նրա ընկերային շահերը ներկայացնող բարձրագույն ընտրովի մարմինն է:
2. ԵՊՀ ՈւԽ-ն ապաքաղաքական և ապակուսակցական կազմակերպություն է:

ընդհանուր դրույթներ ԵՊՀ Ուսխորհրդի մասին

3. ՈւԽ-ն արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը,նպաստում նրանց կրթական,գիտական,ստեղծագործական,ֆիզիկական,բարոյական և հոգևոր զարգացմանը:
4. ԵՊՀ ՈւԽ-ն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությանը,ՀՀ գործող օրենսդրությանը,ԵՊՀ կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

հայրենասիրական ռադիո