Շնորհավոր մարտի 8

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը սրտանց շնորհավորում է ինչպես ֆակուլտետի իգական սեռի ուսանող ներկայացուցիչներին,պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ԵՊՀ բոլոր աշխատակիցներին,այնպես էլ` բոլոր նաիրուհիներին մարտի 8-ի կապակցությամբ, մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ և' մասնագիտական գործունեությունում,և' անձնական կյանքում,ինչպես նաև տիեզերական գեղեցկությանը ցարդ հասանելիությանը` հավերժություն:Սիրելի հայուհիներ,զարդարեք կյանքը Ձեր ներկայությամբ,և նեևկայության գեղեցկությամբ...
Հարգանքներով ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Ուսանողական խորհուրդ


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
 

Ընդհանուր դրույթներ ԵՊՀ ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

1. Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդը ԵՊՀ ուսանողության ներկայացուցչական,ինքնակառավարման և նրա ընկերային շահերը ներկայացնող բարձրագույն ընտրովի մարմինն է:
2. ԵՊՀ ՈւԽ-ն ապաքաղաքական և ապակուսակցական կազմակերպություն է:

ընդհանուր դրույթներ ԵՊՀ Ուսխորհրդի մասին

3. ՈւԽ-ն արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը,նպաստում նրանց կրթական,գիտական,ստեղծագործական,ֆիզիկական,բարոյական և հոգևոր զարգացմանը:
4. ԵՊՀ ՈւԽ-ն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությանը,ՀՀ գործող օրենսդրությանը,ԵՊՀ կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

հայրենասիրական ռադիո