Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ...


ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը սրտանց շնորհավորում է ինչպես ֆակուլտետի ուսանողներին,պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ԵՊՀ բոլոր աշխատակիցներին,այնպես էլ` ողջ հայ ժողովրդին Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ` մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ և մասնագիտական գործունեությունում,և անձնական կյանքում:Շնորհավոր ԱՄանոր և Սուրբ ծնունդ...
Հարգանքներով ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Ուսանողական խորհուրդ

 

Ընդհանուր դրույթներ ԵՊՀ ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

1. Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդը ԵՊՀ ուսանողության ներկայացուցչական,ինքնակառավարման և նրա ընկերային շահերը ներկայացնող բարձրագույն ընտրովի մարմինն է:
2. ԵՊՀ ՈւԽ-ն ապաքաղաքական և ապակուսակցական կազմակերպություն է:

ընդհանուր դրույթներ ԵՊՀ Ուսխորհրդի մասին

3. ՈւԽ-ն արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը,նպաստում նրանց կրթական,գիտական,ստեղծագործական,ֆիզիկական,բարոյական և հոգևոր զարգացմանը:
4. ԵՊՀ ՈւԽ-ն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությանը,ՀՀ գործող օրենսդրությանը,ԵՊՀ կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

հայրենասիրական ռադիո