Քննաշրջանն մեկնարկել է...


Այսօրվանից ԵՊՀ-ում  մեկնարկել  է հերթական քննաշրջանը,որի առթիվ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը բոլոր ուսանողներին մաղթում է հաջողություն և բարձր գնահատականներ: ԻՆչպես նաև հիշեցնում ենք,որ Ուսանողական խորհուրդը  ցանկացած առաջացած բարդության կամ որևէ այլ խնդրի դեպքում միշտ ձեր կողքին է և պատրաստ է աջակցել ու օգնել բոլոր ուսանողներին:


Հարգանքներով ՝ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԽ 
 

Ընդհանուր դրույթներ ԵՊՀ ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

1. Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդը ԵՊՀ ուսանողության ներկայացուցչական,ինքնակառավարման և նրա ընկերային շահերը ներկայացնող բարձրագույն ընտրովի մարմինն է:
2. ԵՊՀ ՈւԽ-ն ապաքաղաքական և ապակուսակցական կազմակերպություն է:

ընդհանուր դրույթներ ԵՊՀ Ուսխորհրդի մասին

3. ՈւԽ-ն արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը,նպաստում նրանց կրթական,գիտական,ստեղծագործական,ֆիզիկական,բարոյական և հոգևոր զարգացմանը:
4. ԵՊՀ ՈւԽ-ն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությանը,ՀՀ գործող օրենսդրությանը,ԵՊՀ կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

հայրենասիրական ռադիո