ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի հատկացման մրցույթ


Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների հատկացման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։
Կրթաթոշակ տրամադրելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀԵՀ-ին է հատկացրել 60 մլն դրամ։
Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝
·         սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,
·         միակողմանի ծնողազուրկ ուսանող,
·         երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,
·         հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,
·         տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել
բարձր գնահատականներ ունեցող ուսանող,
·         հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,
·         պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն): Կրթաթոշակի հատկացման մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ ՀԵՀ-ի պաշտոնական կայքում (http://heh.am):
Նշենք, որ 2011-2013թթ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ պետական բուհերի անվճար համակարգում չընդգրկված, վերոնշյալ չափանիշներին համապատասխանող ավելի քան 2150 ուսանողի հատկացրել է կրթաթոշակներ։ 

ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ ԵՊՀ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ և ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 

Ընդհանուր դրույթներ ԵՊՀ ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

1. Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդը ԵՊՀ ուսանողության ներկայացուցչական,ինքնակառավարման և նրա ընկերային շահերը ներկայացնող բարձրագույն ընտրովի մարմինն է:
2. ԵՊՀ ՈւԽ-ն ապաքաղաքական և ապակուսակցական կազմակերպություն է:

ընդհանուր դրույթներ ԵՊՀ Ուսխորհրդի մասին

3. ՈւԽ-ն արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը,նպաստում նրանց կրթական,գիտական,ստեղծագործական,ֆիզիկական,բարոյական և հոգևոր զարգացմանը:
4. ԵՊՀ ՈւԽ-ն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությանը,ՀՀ գործող օրենսդրությանը,ԵՊՀ կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

հայրենասիրական ռադիո