Սիրով հրավիրում ենք

Բարև՜, 
Սիրով հրավիրում ենք « Տեառնընդառաջ»-ի տոնին նվիրված միջոցառմանը, որը տեղի կունենա փետրվարի 14ին, ժամը 13.30-ին ԵՊՀ Սև շենքի ետնաբակում:
Այս միջոցառումամբ սկիզբ է դրվում մի յուրահատուկ ավանդույթի: 
Առաջին անգամ այն կազմակերպվում է Աստվածաբանության, Հայ բանասիրության, Պատմության, Տնտեսագիտության և Փիլիսոփաության ու հոգեբանության ֆակուլտետների Ուսանողական խորհուրդների համագործակցության շնորհիվ: 
Սպասվում են բազմաթիվ անակնկալներ, ազգային երգ-երաժշտություն, ժողովրդական պարեր, ավանդական խարույկ և բարձր տրամադրություն: 
Մասնակիցը կարող ես լինել նաև դու: Չմոռանաս քեզ հետ բերել ընկերներիդ ու բարձր տրամադրություն :)
Սիրով համագորցակցության խորհուրդ
 

Ընդհանուր դրույթներ ԵՊՀ ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

1. Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդը ԵՊՀ ուսանողության ներկայացուցչական,ինքնակառավարման և նրա ընկերային շահերը ներկայացնող բարձրագույն ընտրովի մարմինն է:
2. ԵՊՀ ՈւԽ-ն ապաքաղաքական և ապակուսակցական կազմակերպություն է:

ընդհանուր դրույթներ ԵՊՀ Ուսխորհրդի մասին

3. ՈւԽ-ն արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը,նպաստում նրանց կրթական,գիտական,ստեղծագործական,ֆիզիկական,բարոյական և հոգևոր զարգացմանը:
4. ԵՊՀ ՈւԽ-ն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությանը,ՀՀ գործող օրենսդրությանը,ԵՊՀ կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

հայրենասիրական ռադիո