Տեառնընդառաջը ԵՊՀ-ում



Տեառնընդառաջը հայոց եկեղեցու տոներից է: Հայոց եկեղեցին Տեառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին՝ Քրիստոսի ծնունդից քառասուն օր հետո:
Ընդունված ավանդույթի համաձայն ՝ ԵՊՀ-ում այս տարի ևս նշվեց Տեառընդառաջը: Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի այն ունեցավ յուրահատուկ բնույթ: Այս անգամ բանասերներին միացան ԵՊՀ աստվածաբանության , պատմության, տնտեսագիտության, փիլիսոփայության ու հոգեբանության ֆակուլտետների ուսանողները:
Տոնակատարությունը սկսվեց Գեղամ Սարկավագի օրհնությամբ, ով ներկայացրեց տոնի խորհուրդը: Պրոֆեսորադասախոսական կազմի գլխավորությամբ՝ ուսանողները պտտվեցին ավանդական խարույկի

շուրջ, որին հաջորդեց բուն արարողությունը: Տոնակատարության ընթացքում եղան բազում անակնկալներ:
ԵՊՀ ՈՒԽ փոխնախագահ Վարդան Ղափլանյանը իր կարծիքը հայտնեց ասելով. «Ողջունելի է, որ մի քանի ֆակուլտետներ միավորվում են մեկ գաղափարի շուրջ՝կազմակերպելով նմանատիպ միջոցառումներ: Հուսանք, որ ապագայում սա կկրի շարունակական բնույթ՝ ընդլայնելով համագործակցության սահմանները»:
Նյութը պատրաստեցին Դանիելյան Արևիկը և Դավոյան Լիլիթը
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
 

Ընդհանուր դրույթներ ԵՊՀ ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

1. Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդը ԵՊՀ ուսանողության ներկայացուցչական,ինքնակառավարման և նրա ընկերային շահերը ներկայացնող բարձրագույն ընտրովի մարմինն է:
2. ԵՊՀ ՈւԽ-ն ապաքաղաքական և ապակուսակցական կազմակերպություն է:

ընդհանուր դրույթներ ԵՊՀ Ուսխորհրդի մասին

3. ՈւԽ-ն արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը,նպաստում նրանց կրթական,գիտական,ստեղծագործական,ֆիզիկական,բարոյական և հոգևոր զարգացմանը:
4. ԵՊՀ ՈւԽ-ն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությանը,ՀՀ գործող օրենսդրությանը,ԵՊՀ կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

հայրենասիրական ռադիո