Ի՞ՆՉ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ԽՈՋԱԼՈՒՈՒՄ


Փետրվարի 26-ն ադրբեջանցիների կողմից նշվում է որպես Խոջալուի ջարդերի զոհերի հիշատակի օր:
«Նրանք ասում են, որ հայերը սպանել են ադրբեջանցիներին Խոջալուում: Այս նախադասության մեջ երեք սուտ կա»,- նշում է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը:

Այսօր նա ֆակուլտետում կարդաց դասախոսություն, որը նվիրված էր Խոջալուի դեպքերին: «Ադրբեջանցիներն արդեն սովորություն են դարձրել մեր օրերը սեփականաշնորհելը: Այսպես` ապրիլի 24-ը նրանք անվանում են «Թուրք ազատագրողի օր»: Նույն գործընթացը կատարվել է Խոջալուի դեպքում: Սումգայիթյան դեպքերը եղել են փետրվարի 26-28-ին. ադրբեջանցիներին պետք էր այդ օրերն այլ կերպ իմաստավորել, և ծնվեց Խոջալուի առասպելը»,- ասաց ամբիոնի վարիչը:

Պարոն Մանասյանն այնուհետև անդրադարձավ պատմությանը. 1992 թվականի սկզբներից հայերն առանց թաքցնելու նշում էին, որ վերցնելու են Խոջալուն, քանի որ
այնտեղից ռմբակոծում էին Ստեփանակերտը: Ադրբեջանի ղեկավարությունը տեղահանում է ադրբեջանցի բնակչությանը, իսկ տեղացի մեսխեթցի թուրքերին տեղահանում է միայն վերջին օրը, այն էլ` գիշերով: Սրանք շարժվում են դեպի Աղդամի միջանցք, որտեղ և ադրբեջանական զորքերը բոլոր մեսխեթցի թուրքերին կոտորում են:

«Այս կոտորածը Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Մութալիբովի տապալման համար էր արվել: Նման մի ցնցող դեպք էր պետք, որ թուրքեր սպանվեին, որպեսզի Մութալիբովը զրկվեր նախագահական աթոռից»,- նշեց Ալեքսանդր Մանասյանը:

Այսպիսով` միջոցառման ներկաները եկան հետևյալ եզրակացությանը. «Ուրեմն ոչ թե հայերն են սպանել, այլ ադրբեջանական զորքերը, ոչ թե ադրբեջանցիներ են սպանվել, այլ մեսխեթցի թուրքեր, և այդ դեպքերը եղել են ոչ թե Խոջալուում, այլ Աղդամի մերձակայքում»:
Ալեքսանդր Մանասյանը ևս մեկ փաստարկ է բերում. «Հայերը չէին էլ կարող լինել այդ տարածքներում, քանի որ դրանք ադրբեջանցիների վերահսկողության տակ էին: Տեսնո՞ւմ եք, թե որքան պարզ է ամեն ինչ: Բայց շատ հայեր մինչև հիմա չեն ընկալում այս ամենը: Ես այդ դեպքերում սիրում եմ ասել, որ ավելի հեշտ է Շուշին ազատագրել, քան որոշ հայերի ուղեղներ»:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Ստեփանյանը նշեց, որ որպես ապագա լրագրողի նրան շատ պիտանի էր սեմինարը. «Հայ-ադրբեջանական հարաբերություններն այն թեմաներից են, որ հայ լրագրողները պետք է շատ լավ ուսումնասիրած լինեն»:

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Թորոսյանն էլ նշեց, որ ադրբեջանցիների կեղծարարությունների, անհիմն հայտարարությունների դեմ մենք պետք է պայքարենք հենց այսպես` տեղեկացնելով, ճշմարտությունն ի ցույց դնելով:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
 

Ընդհանուր դրույթներ ԵՊՀ ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

1. Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդը ԵՊՀ ուսանողության ներկայացուցչական,ինքնակառավարման և նրա ընկերային շահերը ներկայացնող բարձրագույն ընտրովի մարմինն է:
2. ԵՊՀ ՈւԽ-ն ապաքաղաքական և ապակուսակցական կազմակերպություն է:

ընդհանուր դրույթներ ԵՊՀ Ուսխորհրդի մասին

3. ՈւԽ-ն արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը,նպաստում նրանց կրթական,գիտական,ստեղծագործական,ֆիզիկական,բարոյական և հոգևոր զարգացմանը:
4. ԵՊՀ ՈւԽ-ն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությանը,ՀՀ գործող օրենսդրությանը,ԵՊՀ կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

հայրենասիրական ռադիո