ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ

ԵՊՀ ուսանողական խորհուրդը կազմակերպում է «Ուսանողական ինքնակառավարման հիմնախնդիրները ԵՊՀ-ում» խորագրով դասընթաց:

Դասընթացը նպատակ ունի խթանել ուսանողների մասնակցությունը ներհամալսարանական հասարակական կյանքին, ուսանողներին փոխանցել համապատասխան տեղեկատվություն և հմտություններ: Դասընթացը տեղի է ունենալու երկու փուլով՝ Երևանում և Ծաղկաձորում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հարցաթերթիկը: Մասնակիցների ընտրությունը կկատարվի հարցաթերթում տեղ գտած պատասխանների հիման վրա, ինչից հետո ընտրված ուսանողները կմասնակցեն ծրագրի երևանյան փուլին: Այնուհետև լավագույն արդյունք ցույց տված ուսանողները կմասնակցեն Ծաղկաձորում անցկացվող դասընթացին:

Դասընթացներին կարող են մասնակցել միայն բակալավրիատի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները:

Լրացված հարցաթերթը պետք է հանձնել ԵՊՀ ուսանողական խորհուրդ (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 609 սենյակ) կամ ուղարկել ՈՒԽ էլ. փոստին՝ student_council@ysu.am:

Հավելենք, որ հարցաթերթիկի ներկայացման վերջնաժամկետն է 2014 թ-ի փետրվարի 21-ը:
Հրացերի դեպքում գրեք մեզ հետադարձ կապի միջոցով,կամ էլ մեր facebook-յան էջին

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
 

Ընդհանուր դրույթներ ԵՊՀ ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

1. Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդը ԵՊՀ ուսանողության ներկայացուցչական,ինքնակառավարման և նրա ընկերային շահերը ներկայացնող բարձրագույն ընտրովի մարմինն է:
2. ԵՊՀ ՈւԽ-ն ապաքաղաքական և ապակուսակցական կազմակերպություն է:

ընդհանուր դրույթներ ԵՊՀ Ուսխորհրդի մասին

3. ՈւԽ-ն արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը,նպաստում նրանց կրթական,գիտական,ստեղծագործական,ֆիզիկական,բարոյական և հոգևոր զարգացմանը:
4. ԵՊՀ ՈւԽ-ն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությանը,ՀՀ գործող օրենսդրությանը,ԵՊՀ կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

հայրենասիրական ռադիո