Շնորհավոր փետրվարի 23

Այսօր փետրվարի 23-ն է,տոն, որը ոչ պաշտոնապես մինչև այօր շարունակվում է նշվել Հայաստանում:Այս տոնի առթիվ,ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը շնորհավորում է ինչպես ֆակուլտետի,այնպես էլ ողջ ԵՊՀ-ի պրոֆոսորադասախոսական կազմի այն ներկայացուցիչներին,ովքեր ծառայել են ԽՍՀՄ զինված ուժերում:Մաղթում ենք նրանց երկար կյանք,առողջություն,տոկունություն և եռանդ `շարունակելու ծառայել արդեն ազատ,անկախ Հայաստանի Հանրապետությանը, այսօր արդեն գիտական գործունեությամբ:Ինչպես նաև շնորհավորում ենք բոլոր հայորդիներին ովքեր առհասարակ ծառայել են ԽՍՀՄ բանակում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
 

Ընդհանուր դրույթներ ԵՊՀ ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

1. Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդը ԵՊՀ ուսանողության ներկայացուցչական,ինքնակառավարման և նրա ընկերային շահերը ներկայացնող բարձրագույն ընտրովի մարմինն է:
2. ԵՊՀ ՈւԽ-ն ապաքաղաքական և ապակուսակցական կազմակերպություն է:

ընդհանուր դրույթներ ԵՊՀ Ուսխորհրդի մասին

3. ՈւԽ-ն արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը,նպաստում նրանց կրթական,գիտական,ստեղծագործական,ֆիզիկական,բարոյական և հոգևոր զարգացմանը:
4. ԵՊՀ ՈւԽ-ն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությանը,ՀՀ գործող օրենսդրությանը,ԵՊՀ կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

հայրենասիրական ռադիո